Պանամայում 5 տոնա կոկաին տեղափոխող նավ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Պանամայի ազգային ռազմածովային ծառայությանը։
Նշվում է, որ գործի առթիվ Կոլումբիայի չորս քաղաքացի է ձերբակալվել, որոնք գտնվել են նավի վրա։
Նաև նշվում է, որ սա ռեկորդային թվով անօրինական նյութեր տեղափոխող նավն է մինչ օրս։