Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

IDBank-ի 5մլն․ ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց IDBank-ի ծրագրային ազդագրի շրջանակում 2-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակումը։

Այդպիսով երկրորդային շուկայում այս պահին շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

«IDBank-ը շարունակում է ակտիվ դիրքեր զբաղեցնել պարտատոմսերի շուկայում և հաճախորդներին առաջարկել եկամտաբեր ներդրումների հնարավորություն։ Բանկի պարտատոմսերն ունեն բարձր պահանջարկ և սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ։ 2019 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն, օրինակ, սպառվեցին թողարկումից ընդամենը մի քանի օր անց, ինչն, իհարկե, խոսում է IDBank-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։ Եթե հաշվի առնենք օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց արդյունքում պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման, ապա պարտատոմսերն էլ ավելի գրավիչ են դառնում, և վստահ եմ, որ մեր հետագա թողարկումներն ավելի մեծ պահանջարկ են ունենալու»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

«Պարտատոմսեր ցուցակելը և պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելը դարձել է էլ ավելի գրավիչ ու շահավետ՝ կապիտալի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շնորհիվ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, այդ թվում՝ բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատելը, և այս տարի բորսայում նոր առևտրային համակարգի ներդնումը, ինչը ֆիզիկական անձանց կտա առցանց հասանելիություն դեպի բորսա, ստեղծում են զարգացման նոր հեռանկարներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար», – ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյան։

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է IDBank-ի հետ 2009 թվականից: Վերջինս նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

AMX | Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

IDBank-ի մասին

DBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ  առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում