Ճապոնիայում Diamond Princess զբոսանավում մեկ այլ ռուսաստանցի ևս վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ վիրուսը ախտորոշվել է կորոնավիրուսով վարակված ռուս կնոջ ամուսնու մոտ։ Կնոջ մոտ վարակվածություն էր ախտորոշվել փետրվարի 17-ին։
Հիշեցնենք, որ Կագոշիմա-Հոնկոնգ-Օկինավա երթուղով երկշաբաթյա ուղևորություն իրականացնող Diamond Princess զբոսանավը կարանտինի մեջ է հայտնվել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի նավահանգստում այն բանից հետո, երբ փետրվար ամսվա սկզբին ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ, առնվազն 454 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի առկայություն: