Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն

1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների:

Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում և փրկվեց հայ քաղաքական ու մտավորական դասի այն հատվածը, առանց որի աշխարասփյուռ հայությունը կկորցներ իր ազգային ինքնությունն ու հարաբերական ամբողջականությունը:

Եթե Փետրվարյան ապստամբության և Լեռնահայաստանի հերոսամարտի ոգին ու վճռական մենակի հոգեբանությունը լինեին 1-ին Հանրապետության հիմքում, և բոլշևիկյան վարակն այդ հիմքով արմատախիլ արվեր, ապա անկախությունը չէինք կորցնի և միանգամայն ուրիշ Հայստան ու տարածաշրջան կունենայինք:

Այդ դեպքում այսօր՝ տարածաշրջանի վերաձևման ներկայիս փուլում, կմտածեինք ոչ թե գոյատևելու, այլ Հայրենիքի մնացյալ մասին վերատիրանալու և տարածաշրջանային տերություն դառնալու մասին:
Ինչևէ, մեկ դար հետ ենք ընկել բնապատմական ընթացքից և դարձյալ ստիպված ենք ազգադավ ու կեղեքիչ բոլշևիկության մեղքով առաջացած գոյութենական մարտահրավերներ հաղթահարել:

Ուստի այսօր ևս կանգնած ենք բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ:
Առաջնորդվելով այդ հրամայականով, Փետրվարյան ապստամբության ժառանգորդի՝ Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը կատարեց իր նվազաագույն առաջադրանքը՝ կանխելով մերօրյա բոլշևիկների ձեռքով Արցախը և ՀՀ անկախությունը հանձնելու դավաճանական ընթացքը:

Իսկ 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ վերջապես տապալվեց նեոբոլշևիկյան ռեժիմը և հնարավորություն առաջացավ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալու մեր 100-ամյա անցյալին, մաքրվելու բոլշևիկյան վարակից և 1-ին Հանրապետության իրավահաջորդության ստանձնմամբ ավարտին հասցնելու Արցախի հարցի դե յուրե լուծումն ու ձեռնամուխ լինելու Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերակերտմանը:

Մինչդեռ համաժողովրդական ընդվզումը գլխավորած քաղաքական ուժը ցավալիորեն չի գիտակցում իր առաքելությունը, ավելին՝ մնում է որպես բոլշևիկյան մնացորդային համակարգի գերի ու սպասարկու՝ ձախողման ռեալ վտանգի ենթարկելով ազգի և պետականության ապագան:

Սասնա Ծռեր համահայկական շարժումը վերահաստատում է իր համոզմունքը, որ գալիք 100-ամյա ժամանակահատվածում պատմության փոսի մեջ հայտնվելուց խուսափելու և վերելքի 100-ամյակ մտնելու համար Փետրվարյան ապստամբության հետնորդ մեր արժանապատիվ ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում