Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Դա ավելի է խճճելու ու թուլացնելու մեր բանակցային դիրքերը, Հայաստանը պետք է հրաժարվի այդ ձախորդ հայեցակարգից

«Մյունխենյան քննարկումն ու առհասարակ բանակցային գործընթացի ներկա փուլն ու բովանդակությունը անգամ շատ սահմանափակ լավատեսություն չեն ներշնչում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ինչպես միշտ, հիմնական խնդիրը հեղափոխական կառավարության անվճռականությունն է՝ ընդմիշտ ձերբազատվել կատարելապես անարդյունավետ երկու հայկական պետությունների կաղապարից. «Նրանք փորձում են այդ ժամանակավրեպ ու ձախորդ մոտեցման շրջանակներում առաջ տանել Արցախի առանձին  բանակցային մասնակցության հարցը։ Մենք ոչ միայն միշտ զգուշացրել ենք, որ դա ոչ մի դրական արդյունքի չի բերելու, այլև էլ  ավելի է  խճճելու ու թուլացնելու մեր բանակցային դիրքերը։ ՀՀ ԱԳՆ-ը առհասարակ իր, այսպես կոչված, մասնագետներով լիովին կտրված է  իրականությունից, Հայաստանի բուն պետական շահը գիտակցելու դույզն իսկ հնարավորությունից։ Արցախին բանակցային կողմ դարձնելու բոլոր ջանքերն արդեն հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» առանձին ներկայացուցչի նշանակմանը։ Որչափ էլ հայկական բուն կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, պայքարի, որ Արցախի կարգավիճակը լինի ավելի բարձր, իսկ ադրբեջանական համայնքի կարգավիճակը լինի ավելի նվազ ու ադրբեջանական բուն  պատվիրակության կազմում, արդյունքը միանգամայն կանխատեսելի է ու իսպառ  մերժելի է։ Հայկական կողմի համար ոչ նպաստավոր մի ձևաչափ է լինելու, երբ իրար դիմաց նստելու են Արցախի հայության ու Արցախում վաղուց չբնակվող, Արցախից ընդմիշտ վտարված ադրբեջանական կողմի ներկայացուցիչները։ Սա շատ վտանգավոր հեռանկար է, որն անխուսափելիորեն լուրջ հարված է  հասցնելու մեր բանակցային դիրքերին, եթե մենք այն թույլատրենք»։

Քաղաքագետի կարծիքով՝ մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է, միայն եթե հնարավոր չէ պատերազմը. «Այս բացարձակ օրենքը գործելու է  այսօր, 50 կամ 150 տարի հետո, եթե այդ ժամանակ նույնպես մենք չենք կարողանալու արմատապես լուծել հայոց ցեղասպանության հետևանքների համապարփակ վերացման հրամայականը ու ունենալու ենք մեր ֆիզիկական ու պետական գոյությունը սկզբունքորեն չհանդուրժող ագրեսիվ թուրքական շրջապատ։ Այս իմաստով որևէ պայմանագիր, համաձայնություն,  անգամ հրադադար տևելու է  այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական շրջապատը՝ ի դեմս Ադրբեջանի, ինչու չէ՝ նաև Թուրքիայի, իրեն պատրաստ չի համարելու վերջնական լուծում տալ հայկական հարցին՝ բոլորին հայտնի եղանակով, հարմար համաշխարհային իրադարձությունների ծավալման շրջանակներում։ Կրկնում եմ՝ կարգավորման, խաղաղության, համեմատական խաղաղության բոլոր հեռանկարները չեն լուծվում բանակցային սեղանի շուրջ։ Բանակցային սեղանի շուրջ հնարավոր է շատ անկատար ձևով լուծել պատերազմի որոշակի հետաձգման նպատակը, ոչ ավելին։ Իսկ բուն խաղաղությունը կերտվում է մեր երկրի ներսում, բանակաշինությամբ, արդյունավետ պետականակերտմամբ, ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմամբ, խնդիրն, այո՛,  տեղափոխելու արդեն իսկ գործող հայկական նախադեպի հարթություն, որը ենթադրում է հետցեղասպանական հետևանքների վերացում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ արևելյան ուղղությամբ։ Հայաստանի հետցեղասպանական մասնատումը Թուրքիայի ու Խորհրդային Միության միջև, Խորհրդային Միությանը բաժին հասած Հայաստանի հերթական մասնատումը Հայաստանի հարևան այլ պետությունների միջև ամենածանրակշիռ ու մեր գոյությանը սպառնացող վտանգն է։ Տարածքային վեճի ձևաչափը ու ընձեռած հնարավորությունները նպաստավոր են խնդիրը հայկական կողմի համար ընդունելի սկզբունքներով լուծելու համար»։

Քանանյանը շեշտեց՝ եթե մենք կառչելու ենք հայ ժողովրդից առանձին Արցախի ժողովրդին ԼՂԻՄ տարածքում ինքնորոշման իրավունքի վկայակոչման վրա, ապա խիստ վտանգավոր տեղում կհայտնվենք: «Այս ձախորդ հայեցակարգը պարտադրվել է առաջին նախագահի կողմից, որն ամեն գնով ձգտում էր Սահմանադրությունը ոտնահարելով ձերբազատվել Արցախի համար միջազգային ու ռազմաքաղաքական պատասխանատվությունից։ Երկու հայկական պետությունների ձախորդ հայեցակարգը անընդհատ ջլատելու և ճգնաժամերի առջև է կանգնեցնելու մեր պետությունը։ Սրանից պետք է մեկընդմիշտ ձերբազատվել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում