Չինաստանաի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը գտնում է, որ Միացյալ Նահանգները համացանցային խոշորագույն լրտես է դարձել ամբողջ աշխարհում: Նրան մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Գեն Շուանի կարծիքով, ԱՄՆ-ը «ցանցահենների կայսրություն է»: Երկիրն ապացուցել է դա վերջին իրադարձություններից հետո, քանի որ ամերիկյան ցանցահենները մշտապես գաղտնալսում են այլ երկրներին:
«Նրանց գաղտնալսումներն արդեն հասել են սանձարձակության, անօրինականության եւ ամենաթողության մակարդակի»,-ասել է նա:
Պետք է նշել, որ դիվանագետը չի նշել որեւէ կոնկրետ դեպք, որը կապացուցի իր խոսքերը: