Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

«Բիզնես միջավայրի բարելավման համար կարիք ունենք այնպիսի ծրագրերի մշակման, որոնք կապահովեն մեր երազանքների ներդրումների հոսքը»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  ղեկավարությամբ փետրվարի 11-ին  կառավարությունում  քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ․ ծրագիրը, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա։

Քննարկման ժամանակ փոխվարչապետը  հորդորել է, որպեսզի միջոցառումների իրականացման գործում գերատեսչություններն առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Նշենք, որ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ-ի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։

Հայաստանի  գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ այսպիսի քննարկումները խիստ կարևոր են Հայաստանում գործարարության խթանման, բիզնես միջավայրի բարելավման և  ներդրումային բարենպաստ դաշտ ապահովելու տեսանկյունից, միևնույն ժամանակ, ըստ Ղազարյանի՝  դրանք պետք է զուգորդվեն նաև գործադիր մարմնի կողմից իրականացվող գործուն քայլերով։

«Սա ռազմավարական նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման  համար և շատ կարևոր է, որ  կառավարությունը  գործարարության խթանման թե´ կարճաժամկետ, թե´ երկարաժամկետ  ծրագրերի իրականացման մոտեցում է որդեգրել․ մեր միությունը սա ողջունում է և շատ կցանկանայինք, որ այդպիսի քննարկումներին նաև  բիզնես հանրության ներկայացուցիչներին ներգրավեին, նրանց հետ հաճախակի  շփումներ, հանդիպումներ իրականացվեին, որպեսզի այս ոլորտի հետ անմիջականորեն  փոխկապակցված և մշակվող  ծրագրերն ավելի առարկայական ու իրագործելի լինեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  Արսեն Ղազարյանը։

Վերջինս հավելեց նաև, որ նախորդ տարվա  տնտեսական ցուցանիշներն հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ տնտեսության մեջ թեև քիչ, բայց  բարեփոխումներ, այդուհանդերձ,  արձանագրվել են։

«Բացառությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրանքի, մնացած բոլոր ոլորտներում  աճ ենք ունեցել, ՀՆԱ-ի ցուցանիշները բարձր են, տնտեսական աճի ցուցանիշները դրական են, ներդրումների հոսքը որոշ չափով  գոհացուցիչ է, այսինքն՝ այս ամենը  թույլ է տալիս կարծելու, որ ընդհանուր միջավայրը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, բայց հեղափոխությունից արդեն շուրջ երկու տարի անց մենք այլևս կարիք ունենք առարկայական  կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման, որոնք ոչ միայն ներդրումային դաշտը, այլև Հայաստանի բիզնես դաշտն ամբողջությամբ  գրավիչ կդարձնեն և վերջապես կունենանք ներդրումների այն աճը, որը կանխատեսում և երազում ենք»,-նկատեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց․

«Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացմանը, ապա այո´, 2019թ-ի ընթացքում դրանց մի մասը լիարժեք կատարվել է, իսկ մի մասն էլ թերի է մնացել, բայց  ամեն մի տարին ունի իր առանձնահատկությունը և հույս ունեմ, որ 2020թ-ին այս փորձը հաշվի առնելով՝ ծրագրերի կատարողականն ավարտուն տեսքի կհասցնենք․ համենայնդեպս, ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ 2020թ-ին տնտեսական հաջողություններն ու  ձեռքբերումներն  ավելի շատ կլինեն, որովհետև այս 1․5-2 տարվա հիմքը հույսեր է տալիս հիմնարար զարգանալու և առաջխաղացում ունենալու համար, քանի որ դրա բոլոր նախապայմաններն առկա են»։

Տեղեկացնենք նաև, որ քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։

Արսեն Ղազարյանը փոխվարչապետի հետ այս հարցում համակարծիք է։

«2019թ-ին մենք ունեցել ենք միջազգային հանրահայտ վարկանիշ ունեցող «Ֆիթչ»-ի և «Մուդիս»-ի բարձր գնահատականը՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, իսկ սրանք այն  անկախ և փորձառու գործիքակազմ ունեցող կառույցներ են, որոնց տվյալները որքան էլ ոմանք փորձեն  մանիպուլացնել՝ միևնույն է՝ դրանց հետ հաշվի չնստել չես կարող, այսինքն սա նշանակում է, որ մեր ռազմավարական ուղղությունը ճիշտ է ընթանում»-եզրափակեց Ղազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում