Շվեյցարական հետախուզությունը կարողացել է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ծրագիրը, որոնք ցանկացել են նավթի պահեստ պայթեցնել ժնևում, գրում է Le Temps-ը:
Պարբերականի տվյալներով, մի խումբ զինյալներ հարձակում էին ծրագրել նավթաբազայի վրա: Սակայն նրանց ծրագրի մասին հայտնի է դարձել և հաջողվել է կանխել այն: Ենթադրվում է, որ ահաբեկիչները պլանավորել էին ցիստեռնը պայթեցնել 2019 թվականի մայիսի սկզբին: