Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Որքան հնարավոր է՝ էժան ապրանք» թողարկելու մրցավազքում բանասիրությունը պահանջված չէ

Վահան Տերյանի 135-ամյակի օրը՝ փետրվարի 9-ին, բանաստեղծի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, ահազանգել էր, որ «Վահան Տերյանը և հայ գրականությունը» առարկան հանվել է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից։ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նշել էր, որ այլ առարկաներ էլ են հանվել։

Այդ առթիվ ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը լրատվամիջոցներում պարզաբանել էր, որ մագիստրատուրայի առաջին կուրսում ընդամենը 7 ուսանող ունեն, որոնք գոյացել են 3 ամբիոնների՝ Գրականության տեսության, Հայ գրականության, Հայ նորագույն գրականության մասնագիտացումների միասնական խմբի ստեղծման միջոցով։

«Առարկաները հանվեցին, որովհետև դիմորդները 7-ն են, մինչդեռ, ըստ օրենքի, պետք է 10 հոգի լինեն»,- ասել էր Արծրուն Ավագյանը։

Սոցիալական ցանցերում եղան արձագանքներ, որ այդպես շարունակվելու դեպքում Հայ բանասիրության ֆակուլտետը կարող է փակվել։

Ժամանակին, հայտնի է, թե ինչ մեծ մրցույթ էր ընթանում Հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար, երբեմն մեկ տեղի համար լինում էր 10-15 հավակնորդ, միայն ամենաբարձր միավորներ հավաքողներն էին երաշխավորված, որ կդառնան բանասիրականի ուսանող։ Ի՞նչն է պատճառը, որ այսօր հայ բանասիրությունը դասվում է ոչ այնքան պահանջված ֆակուլտետների ցանկում։

Լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանասիրությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է կայացած պետություն, որտեղ կա Համախառն ներքին մեծ արդյունք, և որտեղ կարող են միլիոնավոր դրամներ ուղղել, որպեսզի գրաբարյան ինչ-որ բնագիր մշակվի, կազմվի նրա քննական հրատարակությունը կամ այդ բնագիրը վերածվի արդի արևելահայերենի, իսկ հետագայում էլ թարգմանվի օտար լեզուներով։ Դա պետությանը բերում է վիթխարի օգուտ, քանի որ մշակութային առումով արտերկրի ուշադրության կենտրոնում լինելը շատ կարևոր է։

«Դրա համար պետք են ներդրումներ, և պետք է ենթադրել, որ այդ ներդրումներն արագ վերադարձ չեն ենթադրում։ Բանասիրական աշխատանքին, ինչպիսին ձեռագրագիտությունն է, բնագրային աշխատանքն է, բավականին քիչ ուշադրություն է դարձվում։ Գիտեք, որ խմբագրի և սրբագրիչի աշխատանքը, որպես ինստիտուտ, կարծես վերացել է։ Ունենք բազմաթիվ հրատարակչություններ, որոնք լույս են ընծայում շատ հետաքրքիր գործեր, բայց այնտեղ բազմաթիվ վրիպակներ կան, որովհետև տեխնիկական սրբագրիչի ինստիտուտը «որքան հնարավոր է՝ էժան ապրանք թողարկելու մրցավազքում կորել է։ Եվ բանասերները չեն կարողանում շուկայում տեղ գտնել, աշխատանք ունենալ, ինչն էլ ֆակուլտետից հեռանալու պատճառ է դառնում։ Չմոռանանք, որ եթե մինչև վերջերս մենք բանասերի հետ միաժամանակ տալիս էինք հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մասնագիտացումը, ապա այսօր այն արժե գրեթե 150 հազար դրամ՝ գումարած վարձավճարը։ Եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ուսուցիչ պատրաստելու մենաշնորհը տրվեց մանկավարժական համալսարանին, և մեր շրջանավարտները հայտնվեցին այդ դաժան երկընտրանքի առջև՝ լրացուցիչ գումար վճարել, որ դրանից հետո իրավունք ունենան աշխատել որպես ուսուցիչ»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Լեզվաբանը համամիտ է նաև այն դիտարկմանը, որ շատ դասախոսներ կարծրացած մոտեցում ունեն, դասավանդում են 20-րդ դարավերջի մեթոդներով, նոր առարկաներ չեն դասավանդվում։

«Քանի որ բուհական դասախոսները դասավանդելուն զուգահեռ հարակից այլ գործեր են կատարում՝ գրքեր են խմբագրում, թարգմանություններ են անում, որպեսզի 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանան, մարդիկ չեն ուզում իրենց վրա աշխատել։ Ընդունում են, որ կա պահպանողականություն, արդիականացման խնդիր։ Մինչդեռ բանասիրությունը շատ գրավիչ մասնագիտություն է, ինչը գովազդի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ նոր առարկաներ պետք է ներդնել։ Իսկ մեզ մոտ պետք է առնվազն մեկ տարի առաջ դիմում ներկայացնել, այդ դիմումը պետք է անցնի աստիճանակարգություններով՝ ֆակուլտետի ամբիոնի նիստ, գիտխորհրդի նիստ, ռեկտորատի նիստ և այլն։ Բացի դրանից՝ տեխնիկական միջոցներից էլ խեղճ ենք։ Մեր ֆակուլտետում ունենք երեք պրոյեկտոր, հերթ ենք կանգնում այն վերցնելու և դասերը ծաղկաշարերով կազմակերպելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը ևս կարծում է, որ նախկինում բանասիրականի շրջանավարտը, աշխատելով ուսուցիչ, լրագրող, սրբագրիչ, կարողանում էր իր աշխատավարձով ապրել, ինչը հիմա բացառված է։

Երկրորդ խնդիրն այն է, որ, ըստ նրա, դպրոցներում երեխաների թիվը վերջին տարիներին նվազել է 350-400 հազարով։

«Հազարավոր երեխաներ ծնվել են դրսում, մի մասը ընտանիքների հետ արտագաղթել է։ Բացի երկու-երեք ֆակուլտետից, մյուսներում կան թափուր տեղեր։ Թափուր տեղեր կան Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, մանկավարժականում։ Դա ընդհանուր երևույթ է»,- ասաց Սեյրան Գրիգորյանը։

Գրականագետը նշեց, որ բոլորը չեն առաջնորդվում կարծրատիպերով, փոխվել են մեթոդները։ Իսկ որոշ առարկաներ էլ, ըստ նրա, կրճատվել են ինքնաբերաբար՝ առանց որևէ միտումի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում