Միացյալ Նահանգները և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը կարողացել են պայմանավորվել յոթօրյա զինադադարի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով:
Նշվում է, որ կողմերի համաձայնագիրը կոչված է Աֆղանստանի բոլոր մարզերում բռնության նվազեցմանը:
Հրադադարը կտևի 7 օր, որից հետո կսկսվեն խաղաղ բանակցությունները:
Միացյալ Նահանգները խոստացել է վերահսկել, թե ինչպես են թալիբները կատարում գործարքի իրենց մասը: