Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

ՀՀ Արարատի մարզում 2019-ին եկամուտների գծով ծրագիրը գերակատարվել է 1.4%-ով

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում փետրվարի 14-ին կայացել է մարզխորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավարներ, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզի ՋՕԸ-ի ղեկավարներ և այլք: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետարանից։

«2019թ. պետական բյուջեից մարզպետարանի ենթակայության հիմնարկներին հատկացված ֆինանսական միջոցների ընդանուր գումարը կազմում է  8 մլրդ 942.6 մլն դրամ, փաստացի ֆինանսավորվել է 8 մլրդ 634.6մլն դրամ, կատարողականը կազմել է 96.5%:

Համայնքների կողմից  ընդամենը եկամուտների գծով նախատեսված 8 մլրդ 110.4 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 8 մլրդ 224.7 մլն դրամ կամ պլանը կատարվել է  101.4% -ով:

Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 936.9 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 184.9 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է  108.4% -ով: Համայնքներն աշխատավարձի գծով պարտքեր չունեն:

Համաձայն ՀՀ Արարատի մարզպետի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի N 180 որոշման 2019 թվականին ռիսկերի գնահատման արդյունքում ընտրանքային կարգով ներքին աուդիտ է պլանավորվել և իրականացվել 36 միավորում, որից՝ 24 ուսումնական հաստատություններ, 9 առողջության առաջնային պահպանման կենտրոններում և 3 բժշկական կենտրոններ, իրականացվել է գնումների ընթացակարգի աուդիտ 1-4-րդ եռամսյակ, գնումների պայմանագրերի աուդիտ առաջին և երկրորդ կիսամյակ:

Միավորների կառավարչական կազմակերպչական գործավարական և ֆինանսատնտեսական գործառույթներում հայտնաբերվել են թերություններ, բարձր ռիսկային գործառույթներ և օրենսդրական ակտերի խախտումներ: Միավորների ղեկավարներին արվել են 203 առաջարկություններ:

2019 թ մարզում իրականացվել է շուրջ 400 մլն դրամի հրատապ և մոտ 1մլդ 300 մլն-ի սուբվենցիոն ծրագրեր, որում իրենց ներդրումն են ունեցել նաև համայնքները: Մարզում 2019թ իրականացվել են նաև պետական բյուջեով և վարկային ծրագրերով այլ աշխատանքներ:

2019թ-ին «ՎԵՈԼԻԱ-ՋՈՒՐ»  ՓԲԸ միջոցներով իրականացվել է.

  1. Կառուցվել է Նոր Ուղի համայնքի  ջրամբարը 1000խ/մ տարողությամբ` 83մլն 596հազ ՀՀ դրամ :
  2. Նոր ՈԻղի ջրամբարից դեպի Փ.Վեդի և Տափերական համայնքները սնող ջրատարի փոխարինում 3 կմ 250մմ պոլիէթիլեն` 4մլն 408 հազ ՀՀ դրամ :
  3. Վեդի քաղաքի 2×1000մ3 տարողությամբ ՕԿՋ-ների կառուցում` 29մլն 492 հազ ՀՀ դրամ :
  4. Համայնքներում իրականացվել է 11 200 գծամետր ներքին ցանցի փոխարինում:

2019թ.  ընթացքում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով  իրականացվել  են

  1. Բնական գազի կենցաղային հաշվիչների և պաշտպանիչ արկղերի ձեռք բերում և տեղադրում – 43 մլն 434.2 հազ. դրամ,
  2. Ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրների ձեռք բերում և տեղադրում – 26 մլն667.4 հազ. դրամ:
  3. Նորաբաց և Դարակերտ գյուղերը սնող մ/ճ ստորգետնյա գազատարի վթարային հատվածների վերատեղադրում 14.5 մլն. դրամ:
  4. Մասիս քաղաքի 3-րդ 4-րդ փողոցների մ/ճ ստորգետնյա գազատարի վթարային հատվածների վերատեղադրում 13.9մլն. դրամ:
  5. Իլյիչևսկ-Երևան Դպ700 մայրուղային գազատարի վերականգնում 1,9մլն.դրամ:

Մարզում  գույքագրված  աղբավայրերի  թիվը  կազմել  է  260 հատ,  դրանցից  վերացվել  են  230-ը,   մնացել  է  30  առանձնապես  խոշոր    աղբավայրերը,  որոնցից 22-ի շահագործումը շարունակվում է, մնացած 8-ի ամբողջական  վերացման  համար  համայնքներին  անհրաժեշտ է պետական  աջակցություն:

Մարզի 3 համայնքներում կառուցվել են նոր նախակրթական օբյեկտներ՝ Աբովյան համայնքում ՀԲ, ՏԶՀ և համայնքի միջոցներով` 143,1 մլն դրամ արժողությամբ, Ռանչպար համայնքում բարերարի միջոցներով` 162,2 մլն ՀՀ դրամ և Դաշտաքար համայնքում ՀԲ, ՏԶՀ և համայնքի միջոցներով` 135,6 մլն ՀՀ դրամ արժեքով:

2019թ-ին մեկնարկել են Խոր Վիրապ վանքի  տարածքի բարեկարգման աշխատանքները (2019թ.` 16 մլն 81 հազ դրամ ), որոնք կավարտվեն 2020թ.:

Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի փակ դրենաժային համակարգի կառուցում`  35 մլն 773 հազ. դրամ:

2020 թ-ին իրականացվելիք խոշոր ծրագրերից հատկանշական է նշել մարզի տարածքում իրականացվելիք հետևյալ ծրագրերը.

Ճանապարհաշինության բնագավառում իրականացվելու է

Համայնքների հետ տարվող հետևողական աշխատանքի արդյունքում 2019 թվականին համայնքների վարչական սահմաններում ընդգրկված 123247.7 հա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից նախատեսված 44223.9 հա դիմաց վարձակալության է տրամադրվել 49336.2 հա: Վարձակալած հողամասերի համար հաշվարկված 98 մլն 664.8 հազար դրամ վարձավճարի դիմաց, հաշվետու ժամանակաշրջանում գանձվել է 101 մլն 841.2 հազար դրամ գումար:

«Ազգային դպրոցական սնունդ»  ծրագրի շրջանակներում մարզային ենթակայության  107 հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցներին կից գործող  նախակրթարանների 15192 երեխաների անվճար տրվում  է դպրոցական սնունդ:

Մարզում  գործում են   81   նախադպրոցական ուսումնական   հաստատություններ,   որտեղ    ընդգրկված   են   7038        երեխաներ:  43    մանկապարտեզներ       գործում    են շուրջ տարին:  2019 թվականի  ընթացքում  բացվել  են    նոր  մանկապարտեզներ՝    Արարատ    քաղաքում,    Դաշտաքար,    Վ. Դվին,    Աբովյան   և   Ռանչպար  համայնքներում:  Վերաբացվել  են Կանաչուտի  և  Դիտակի մանկապարտեզները:

Հետևողական աշխատանքներ են տարվել ստվերային գործունեության վերացման ուղղությամբ : «Արտաշատի ԲԿ», «Մասիսի ԲԿ», «Վեդու ԲԿ»,  «Արարատի հիվանդանոց ԲԿ»  և  «Վեդու  ծննդատուն»  ՓԲԸ-ներում   ավելացել  են համավճարով և վճարովի  ծառայությունների մուտքերի գումարները,  որոնք  ուղղվել  են առողջապահական  հիմնարկների  նյութատեխնիկական  բազայի  հարստացմանը և բուժսպասարկման որակի բարձրացմանը:

Մարզի առողջապահական կազմակերպություններում   2019  թվականի  մուտքերը կազմել են  695 737.6 հազ.  ՀՀ դրամ,  ավելանալով   շուրջ  երկու անգամ նախորդ տարվա հետ համեմատ։

Տարիների ընթացքում կուտակված պարտքերն են մարել «Արտաշատի ԲԿ» , «Վեդու ԲԿ»,  «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ները:

2019 թվականին մարզում մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը համալրվել է անոթային, պլաստիկ, էնդոկրին վիրաբուժության և մանկական ինֆեկցիոն ծառայություններով:

2019 թվականի մայիսին <<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ում գործարկվել է մարզի առաջին համակարգչային տոմոգրաֆը /KT/:  2019 թվականի օգոստոս ամսին «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ն ձեռք է լապորոսկոպիկ սարք:  2019 թվականի սեպտեմբեր ամսից համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես նաև էխոկարդիոգրաֆիան և մամմոգրաֆիան  «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ում իրականացվում են նաև պետ.պատվերի շրջանակներում:

«Վեդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն 2019 թվականին ձեռք է բերել նոր թվային ուլտրաձայնային համակարգ,  գնվել է նաև հիվանդանոցային 25 հատ մահճակալ:

«Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն  2.0 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում իրականացրել է ընթացիկ նորոգման աշխատանքներ, պահեստի և խոհանոցի կառուցում:

Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, նորացնել ջեռուցման համակարգը:

2019  թվականին մարզի հիվանդանոցներում բուժվել  են 15 839 հիվանդներ: 2019 թվականի ընթացքում Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող  բուժհաստատություններում գրանցվել է 1873 ծնունդ, ծնվել   է  1885   երեխա  / 12 զույգ/, որից՝  993 տղա  և 892 աղջիկ: Ցավոք՝ մայրական մահացության 1 դեպք է արձանագրվել

Մարզում ներդրվել է նաև «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը։  Մարզում այս ծրագրում 65 շահառու է  ընդգրկվել, ֆինանսավորումը  կազմել է 37 մլն.859.9 հազ. ՀՀ դրամ:

Մարզը ակտիվորեն մասնակցել է հանրապետական տարաբնույթ միջոցառումների: Մարզի մարզիկները հաջողությամբ են հանդես եկել տարբեր հանրապետական և միջազգային մրցաշարերում` գրավելով պատվավոր հորիզոնականներ՝  ազատ ոճի  և հունա-հռոմեական ըմբշամարտ,  ծանրամարտ, բռնցքամարտ և շախմատ մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի դեռահասների պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնություններում  4 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե և 1 փոքր ոսկե մեդալներ:

2019թ-ին  ՀՀ  Արարատի  մարզի  Նարեկ  համայնքում  իրականացվել  է   «Հայաստանի  Հանրապետության  Արարատյան  դաշտում  հողերի  չեզոք  դեգրեդացիայի  գաղափարի  իրականացում»  ծրագիրը,  ընթացքի մեջ  է  Ուրցաձոր  համայնքում «Բնության հատուկ պահպանվող  տարածքներին  հարակից  էկոհամակարգերի  և  համայնքների  հարմարվողականության  կարողությունների  ամրապնդում»  ծրագիրը:

Արարատի մարզն արդյունաբերական զարգացած մարզերից է: Արարատի մարզում թողարկված արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը ՀՀ ընդհանուր  ծավալի մեջ կազմել է  14,2%,  նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 12,9 %-ի  դիմաց:

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում մարզում  ընդհանուր  առմամբ    գործել են 384 փոքր և միջին  արտադրական  ձեռնարկություններ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 300-ի  դիմաց, որոնցից  առավել  խոշորներն են  85-ը:

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մարզի  արտադրական ձեռնարկությունների, փոքր ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից թողարկվել է 205 մլրդ 583,8 մլն դրամի (ընթացիկ գներով) արդյունաբերական արտադրանք, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի 160 մլրդ 169,2 մլն մլն դրամի դիմաց, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է   119.5%: 2019թ. նույն  ժամանակահատվածի համեմատ   մարզում   ավելի   է արտադրվել 45 մլրդ 414.6  մլն դրամի արտադրանք:

Արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալները 2019թ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 221 մլրդ 526,5 մլն դրամ՝    նախորդ տարվա  169 մլրդ 26,5 մլն դրամի փոխարեն:

Մարզի բնակչության համար կարևոր նշանակություն ունի մշակող  արդյունաբերությունը՝ 2019թ. այն կազմել է  284 մլրդ 231,4 մլն դրամ՝    նախորդ տարվա  227 մլրդ 530,3 մլն դրամի փոխարեն, աճը կազմել է 24,9 %, դրանում առանձնանում է՝  սպառողական ապրանքների արտադրության ծավալների  էական աճը՝ մասնավորապես 2019թ. ընթացքում ծխախոտի արտադրատեսակների  արտադրությունը  կազմել է  82 մլրդ  602,1 մլն  դրամ, նախորդ տարվա  74 մլրդ 397,2 մլն դրամի փոխարեն, աճը  կազմել է  11%: Նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  սննդամթերքի   արտադրության աճը կազմել  է 13 մլրդ 77,7 մլն դրամ, կամ 45%, խմիչքների արտադրության աճը կազմել է 14 մլրդ 483.7 մլն դրամ, կամ  79%:

2019թ. 9 ամիսների ընթացքում Արտաշատ,  Մասիս,  Արարատ  քաղաքներում   և  գյուղական  համայնքներում  ստեղծվել  են  մի շարք փոքր  ձեռնարկություններ  և ավելի քան 69 առևտրային կազմակերպություններ:

2019թ Արարատի մարզում  ծառայությունների ոլորտում ևս աճ է  գրանցվել: 2019թ.  հունվար – սեպտեմբեր  ամիսներին Արարատի մարզի տեսակարար  կշիռը  ՀՀ-ում կազմել է 1,7%` նախորդ տարվա 1,6%-ի դիմաց:

2019  Արարատի  մարզում  մանրածախ   ապրանքաշրջանառության ծավալը  կազմել է 60 մլրդ 878 մլն դրամ`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 մլրդ 454,9 մլն դրամի  նկատմամբ, առևտրի  օբյեկտների  քանակը  կազմել է 1890՝  նախորդ  տարվա  1821 –ի  փոխարեն:

Ընդհանուր առմամբ մարզում  սպառողական  շուկան  բնութագրվում  է հաստատուն՝ կայունացված աճի տեմպով:  Անցած  տարվա  նկատմամբ  մանրածախ  առևտրի  կազմակերպությունների  ապրանքաշրջանառության    ծավալը   ընթացիկ  գներով  աճել է`   շուրջ   4 %: ով»,- ասվում էհաղորդագրության մեջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում