Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

2019թ-ին Հայաստանից դուրս է եկել ռեկորդային ծավալով՝ 1 միլիարդ 454 միլիոն դոլար  փող․  կապիտալի  արտահո՞սք, թե՞․․․

2019թ-ին Հայաստանից արտասահման ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 1 միլիարդ 454 միլիոն դոլար, որը 2018թ-ի համեմատ ավել է 266 միլիոն դոլարով կամ շուրջ 23 %-ով։ Ընդ որում՝ հատկանշական է, որ փողի արտահոսքն արագացել է տարվա երկրորդ կիսամյակում, մասնավորապես՝ ամենամեծ ծավալի փոխանցումները կատարվել են օգոստոս (մոտ 157 միլիոն դոլար) և դեկտեմբեր (մոտ 150 միլիոն դոլար) ամիսներին, որոնք ռեկորդային գումարներ են տրանսֆերտների վիճակագրության մեջ։

Արտահոսքի այս աճը Կենտրոնական Բանկը (ԿԲ) բացատրել է հիմնականում ավտոմեքենաների ներմուծման նույնքան զգալի աճով, այսինքն՝ ըստ ԿԲ-ի՝ գումարներն արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։ Իսկ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019թ-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել  189 հազար ավտոմեքենա։

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի գնահատմամբ՝ այս թիվը մտահոգության առիթ է տալիս, որովհետև Հայաստանի նման երկրի համար դա բավականին խոշոր  գումար է։ Այս կապակցությամբ ԿԲ-ի պարզաբանումը Մարկոսյանն արժանահավատ է համարում, սակայն միևնույն ժամանակ չի բացառում նաև, որ  գումարի արտահոսքի այլ պատճառներ ևս եղել են։

«Հայտնի փաստ է, որ մեր  երկիրն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, հետևաբար վճարման խնդիրը միշտ առկա է, ինչպես նաև գաղտնիք չէ, որ վճարումների մի մասը կարողանում ենք անել այդ  տրանսֆերտների հաշվին․ սա խոսում է այն մասին, որ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա, որովհետև, Աստված չանի այս երևույթը, հանկարծ, եթե  շարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում, ապա հաջորդ քայլը լինելու է արտաքին պարտքի ավելացումը, որն ամենևին  ցանկալի գործընթաց չի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում