Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

ԵՊՀ-ում թեժ զարգացումներ են․ ռեկտորի ընտրությունները պետք է օր առաջ անցկացնել

Հունվարի 31-ին հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում էր նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որ ԵՊՀ ռեկտորի անունը հայտնի կդառնա մարտի 23-ին:

Շրջանառվում են երկու թեկնածուների անուններ՝ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի և իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի անունները: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԵՊՀ ֆինանսավարկային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Մնացականյանին, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տաթևիկ Դավթյանին և ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանին:

Ինչպես նշեց Հայկ Մնացականյանը՝ ԵՊՀ-ում խնդիրները բազմաթիվ են, բայց հիմնական խնդիրը ձևակերպում է պետությունը և հասարակությունը, այն է՝ որակյալ կրթության և որակյալ մասնագետների ապահովումը. «Եվ մեր նախաձեռնությունը և քայլերը միտված են այդ խնդրի լուծմանը»:

Ինչ վերաբերում է ռեկտորի թեկնածուներին՝ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ պետք է սպասել մինչև մարտի 7-ը՝ գործերի ներկայացման վերջնաժամկետը. «Շրջանառվում է նաև կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի անունը: Իսկ աջակցության մեր մոդելն այն է, որ լիդերը առաջինը լինի հավասարների մեջ: Վահե Հովհաննիսյանը եղել է մեր հարթակում: Նա, չնայած երիտասարդ տարիքին, բավական լուրջ փորձառություն ունի»:

Հայկ Մնացականյանն էլ կարծում է, որ մեկ անձը չի կարող լուծել համալսարանի խնդիրները. «Այստեղ պետք է լուրջ թիմային աշխատանք, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց առջև նպատակ են դրել զարգացնել համալսարանը, զարգացնել կրթությունը: Եվ մեր նախաձեռնությունը շահեկան դիրքում է, որովհետև այն թարմություն ու նոր ավյուն է փորձում մտցնել այս ամբողջ պրոցեսների մեջ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում