Մյանմայի արևմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վնասվածքներ են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետևանքով:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռաքհայնի նահանգում: Արկն արձակել են «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները Մյանմայի անվտանգության ուժերի հետ ընդհարման ընթացքում:
Շրջանում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը: 2017 թվականին «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակի» ծայրահեղականները հարձակվել էին տեղի ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո երկրի իշխանություններն ուժային գործողություն են սկսել Ռաքհայնի նահանգում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն հանգեցրել է ավելի քան 400 մարդու զոհվելուն: Ընդհարուրմների հետևանքով Մյանմայից Բանգլադեշ է փախել 720 հազարից ավելի մահմեդական ռոհինջա: