Wednesday, 15 07 2026
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Հանրաքվեն հսկայական դեր է ունենալու Հայաստանի զարգացման հարցում, անգամ՝ «ոչ»-ի պարագայում

Առաջնորդվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին անցկացնելու վերաբերյալ հրամանագիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:

Հեղափոխական շարժումները հաճախ նաև կորուսյալ հնարավորությունների պատմական անցքեր են. Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը դիտարկենք հենց այս դիտանկյունից: Իշխանությանը հաճախ մեղադրում են, որ կարող էին «երկաթը տաք-տաք ծեծել» և սահմանադրական ճգնաժամը վաղուց լուծել: Սակայն իշխանությունը չգնաց այս ճանապարհով: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու իշխանությունն ընտրեց հանրաքվեի ճանապարհը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ոչ բռնի մոտեցման մասին և նշել, որ չի լինելու կադրային ջարդ, օրինապաշտ երկիր ենք կառուցելու, և փորձում էր օրենքն աշխատեցնել… Եվ կամաց-կամաց համոզվում էր, որ մեր օրենքները չեն աշխատում, և միֆը, որ օրենքները լավն են, բայց կոռուպցիա կա, դրա համար լավ չեն աշխատում, իրականում այդպես չէ: Մեր օրենքները ստեղծված են այնպես, որ ոչ մի պարագայում չաշխատեն: Մեր օրենքներն անիրագործելի են բոլոր ասպարեզներում, ենթաօրենսդրական ակտերը, գերատեսչությունների միջև հարաբերությունների կանոնները և այլն, այնպես են ստեղծված, որ էֆեկտիվ չլինեն: Եվ դա հասկանալի է, որովհետև եթե ձևի համար, արտասահմանի աչքին լավ ներկայանալու համար իբրև թե լավ օրենք ես գրում, դա լավ օրենք չի կարող լինել, որովհետև լավ օրենքը հիմնված է պրակտիկաների վրա»:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը չտարավ դեպի բռնություն: Եթե նույնիսկ ամենասխալ օրենքների նկատմամբ չլիներ Ն. Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հսկայական հարգանքը, ապա երկիրը կամաց-կամաց կգնար քաոսի»,- ընդգծեց Տեր-Գաբրիելյանը:
Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ հանրաքվեն Հայաստանի զարգացման հարցում հսկայական դեր է ունենալու, անգամ եթե «Այո»-ն չհաղթի. «Փակուղին քանդելու այս ձևը, որն առաջարկել է մեր Ազագյին ժողովը և իշխող ուժը, շատ ճիշտ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում