Փետրվարի 12-ին Հալեպի արևմուտքում սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև տեղի ունեցած զինված բախումների ժամանակ սիրիացի լրագրողներ են տուժել։
Ահաբեկիչների թիրախում են հայտնվել մասնավորապես սիրիական հեռուստաընկերության նկարահանող խումբը և սիրիական SANA լրատվական գործակալության ներկայացուցիչները։ Վիրավորների թվում են SANA-ի հաղորդավար Շադի Խիլվան, ինչպես նաև օպերատորներ Շարիֆ Աբսը և ազգությամբ հայ Ժորժ Արաֆելյանը․ նրանք դեպքի վայրից լուսաբանում էին ահաբեկիչների դեմ սիրիական կառավարական ուժերի գործողությունները։