Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ ասված է.

«Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Անդրեյ Ռուդենկոն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ և առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում: Փոխարտգործնախարարը նշեց, որ ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ սա իր երրորդ այցն է Ռուսաստան, որտեղ հայ համայնքը մեծ է, բազմազան ու բազմաշերտ, և Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետությունում նշանակալի կարևորություն ունի՝ իր դրական ավանդը ներդնելով ունենալով նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին»:

Այնուհետև հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:

Հաշվի առնելով հայկական Սփյուռքի հետ արդեն ավանդական դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1104967023188962

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում