Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Օրենքը վերաբերում է բոլոր ծխախոտային արտադրատեսակներին՝ տեղականի և միջազգայինի որևէ տարանջատում չկա»,- հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Ինչպե՞ս կարող ենք խոսել տնտեսական աճի մասին՝ ունենալով հիվանդ քաղաքացի: Բոլոր մահերի տարեկան 10 տոկոսը՝ 3000 մարդ, կապված է ծխախոտի հետ: Մենք 80 մլրդ ենք գնահատում պետության ծախսերը ծխախոտով պայմանավորված հիվանդացության և մահերի համար, իսկ ինչքա՞ն եք գնահատում հարկերը»,- հավելեց նա:
Փոխնախարարը ընդգծեց՝ հետաձգելով այս օրենքի նախագիծը՝ պատգամավորները պատասխանատվություն են վերցնում իրենց վրա ծխախոտի օգտագործումից մահերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: