Թերթը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները սկսել են բոլոր հնարավոր վայրերում հայտարարել, որ առաջիկայում Քոչարյանը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն. «Կարելի է ենթադրել, որ դա արվում է հենց իր՝ Քոչարյանի գիտությամբ»,- գրում է թերթը և մեջբերում. «Քոչարյանը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը պահանջի»,- ասում են նրա մտերիմները՝ չմանրամասնելով, թե դա երբ է լինելու և ինչ պարագայում»: