Թերթը գրում է, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Օհանյանը տեղափոխվել է Երևան՝ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ավտոպատահարի է ենթարկվել:
«Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին:
Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը: Պատահարի հետևանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երևան են տեղափոխվել միայն երեքը՝ այդ թվում նախարարի որդին: Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքներն ավելի թեթև են: Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թևի թիակի հատվածում: ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է»,- գրում է թերթը և հավելում. «Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է գզում»:











































