Փետրվարի 12-ին Սիցիլիայում երկու մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին հայտնել է TGCom-24 հեռուստաալիքը՝ տեղեկացնում է TASS-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիրակուզայից (կղզու արևելյան ափ) ոչ հեռու: Ճշտվում է, որ օդանավը, որը մեկնել էր Կատանիայի աերոակումբից, ուսումնական թռիչք էր կատարում: Պատահարի պատճառները պարզվում են: