Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները

Սամվել Բաբայանին ճանաչելով՝ չեմ հավատում, որ այդպիսի էժան գործարքի մեջ կմտներ. ինչի՞ դիմաց է Բաբայանը համաձայնել պաշտպանել Մայիլյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, Սամվել Բաբայանի աջակից Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարեց Արցախում կայանալիք ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին։ Շատերի համար սա անակնկալ որոշում էր, ինչո՞ւ հենց նա ընտրվեց։

– Ես հարգելի պատճառով համագումարին ներկա չեմ եղել, բայց այս համագործակցության հիմքում միավորման գաղափարն է։ Մարդուն թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, իր թեկնածությունն առաջադրել։ Իսկ իր հնարավորությունները փոքր չեն, մենք տեսանք հարցումների արդյունքները, ժողովուրդն իր դերակատարմանն է սպասում։ Թե ինչու ընտրվեց անձամբ Մայիլյանը՝ չեմ կարող ասել, որովհետև բանակցություններն անձամբ իրենց մեջ են տարվել։ Երևի այն ծրագրերը, որոնց ակնկալիքը ժողովուրդն ուներ Սամվել Բաբայանից՝ դրանց համահունչ են եղել Մայիլյանի ծրագրերը։ Գուցե համաձայնեցվել է Մայիլյանի հետ, որ հենց այդ կուրսով առաջնորդվեն, կարծում եմ՝ դա է եղել պատճառը։ Պետք է գաղափարական հենքի վրա դրված լիներ։

– Բացառո՞ւմ եք այն տարբերակը, որ սա պաշտոնի խոստման դիմաց լիներ։ Այսինքն՝ Մայիլյանի ընտրվելու դեպքում Բաբայանին պաշտոն տրվի՝ պետնախարար, ՊԲ հրամանատար։

– Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց Սամվել Բաբայանին ճանաչելով՝ չեմ հավատում, որ նա կարող է այդպիսի էժանագին գործընթացների մեջ մտնել։ Նա իր էությամբ այդ մարդը չէ, անձնականը երբեք առաջնայինը չի եղել։Երկրի, պետության, անվտանգության հարցերն են միշտ եղել առաջին տեղում։ Այդպիսի հարցերն են, որ կարող էին բանակցության թեմա լինել, պաշտոնը հաստատ դրա մեջ չի մտնում։

– Իսկ Արցախում կա՞ պահանջ, որ ինքն ինչ-որ պաշտոն զբաղեցնի, եթե չի ստացվում նախագահ լինել։

– Այն, որ ինքը բացարձակապես պետության կայացման հարցում պատրաստակամ է եղել՝ անկախ պաշտոնի տեսակից, որպես շարքային զինվոր՝ դրանում վստահ եմ։ Բայց թե ինչ դերակատարություն կունենա, որտեղ կտեսնենք իրեն՝ չեմ կարող ասել։ Միանշանակ նա իր տեղն ունենալու է, ու այսօր Ղարաբաղում անհրաժեշտություն կա Բաբայան Սամվել տեսակի։ Իր էությամբ Սամվել Բաբայանը զսպաշապիկ է բոլոր նրանց համար, ում համար «ես»-ն առաջնային է։ Սամվել Բաբայանի բացակայությունն այսքան ժամանակ Ղարաբաղում մի շարք նեգատիվ հետևանքներ է ունեցել։

– Մինչև հիմա, ըստ մամուլի հրապարակումների, ֆավորիտ էր համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Արդյոք այս կերպ բալանսի՞ է բերվում։

-Ինձ թվում է՝ այն, որ շրջանառվում է այն տարբերակը, որ Արայիկ Հարությունյանին պաշտպանում են նաև Սերժ Սարգսյանն ու Ղարաբաղի գործող իշխանությունը, դա դարձավ պատճառ, որ Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանի կողքը չկանգնեց։ Նախկինում, երբ նման բան չկար, մենք էլ էինք հակված պաշտպանել Արայիկ Հարությունյանին, եթե Բաբայանը չառաջադրվեր։ Իսկ այսօր լրատվամիջոցներով էլ ներկայացվում է, որ ՀՀ նախկին իշխանություններն աջակցում են Արայիկ Հարությունյանին։ Ինձ թվում է՝ դա է պատճառը, որ Սամվել Բաբայանը նման որոշում կայացրեց։

– Բայց կա կարծիք, որ ՀՀ նախկին իշխանությունները Վիտալի Բալասանյանին են պաշտպանում։

– Բոլորս էլ գիտենք, որ Վիտոն իր գործողություններով ու քայլերով իրեն լուսանցքում է թողել։ Իր հայտարարությունները, ՀՀ գործող իշխանությունների հանդեպ կեցվածքն ավելի շատ ատելության պատճառ դարձան։ Ինքը ֆավորիտ թիմում չի կարող լինել, իսկ Սերժն այնքան միամիտ չէ, որ խաղադրույք անի մի մարդու վրա, որին Ղարաբաղում լուրջ չեն վերաբերվում։

– Հակառակը՝ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին ՀՀ գործող իշխանություններն են պաշտպանում։

– Ես նման բան չեմ նկատել ու չեմ էլ կարծում։ Երբ հիմա շրջանառվում է այն տեղեկությունը, որ Արցախի գործող ու ՀՀ նախկին իշխանություններն են Արայիկ Հարությունյանին աջակցում, ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը պաշտպանել նրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում