Saturday, 20 06 2026
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում

Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին գրքերի արաբերեն թարգմանությունները հասանելի են լայն լսարանին

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին «Ամոթալի արարք» և «Սպանության հրամաններ» գրքերը թարգմանվել, տպագրվել են արաբերեն և հասանելի են լայն լսարանին:

Հայկական արմատներով թարգմանիչ Կիվորկ Օհանիսը (Kivork Khatoon Ohanis), որը Սիրիայից է, սակայն ներկայում բնակվում է Բելգիայում, նշել է, որ այդ երկու աշխատությունն արաբերեն թարգմանելու ամենամեծ դրդապատճառը արաբ ընթերցողի համար ոչ այնքան լայնորեն լուսաբանված թեմայով գրականության ստեղծումն է: «Անհրաժեշտ էր արժևորել հեղինակի քաջությունը, հեղինակությունը, օբյեկտիվությունն ու անաչառությունը նման առանցքային թեմայով աշխատություններ ստեղծելիս»,-նշել է նա:

Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը լույս է տեսել 2017թ. օգոստոսին, «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»՝ 2019թ. սեպտեմբերին՝ Լիբանանում «Dar Al Farabi» անկախ հրատարակիչների միջազգային դաշինքի կողմից: Դրանք հասանելի են օնլայն՝ www.neelwafurat.com և www.Jamalon.com հարթակներում:

«1915 թվականի սկզբին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, մի ամբողջ ժողովուրդ կանխամտածված սպանվեց: Ավելի քան մեկ միլիոն հայեր կորցրեցին իրենց կյանքը՝ կոտորածների, հարկադիր տեղահանման և սովի հետևանքով: Թեև շատ երկրներ և պատմաբաններ ընդունում են հայ ժողովրդին ոչնչացնելու դիտավորյալ ծրագիրը, սակայն թուրքական իշխանությունները դեռ ժխտում են, որ տեղի է ունեցել այս ամոթալի արարքը:

Այս աննախադեպ աշխատանքում թուրք պատմաբան Թաներ Աքչամը մանրակրկիտ և արմատական ուսումնասիրում է ժամանակին օսմանյան իշխանությունների կողմից իրականացված այս կանխամտածված գործողությունը՝ հիմնվելով հիմնականում օսմանյան աղբյուրների վրա ՝ ռազմական գրառումների, դատական նիստերի, խորհրդարանական արձանագրությունների, նամակագրության և զեկույցների: Աքչամն այս աշխատանքում ուսումնասիրում է ոչնչացման պլանը և դրա իրականացումը պետական գերատեսչությունների, բանակի և իշխող կուսակցության կողմից»,-նշում է թարգմանիչն «Ամոթալի արարք» գրքի ամփոփագրում:

«Սպանության հրամաններ» գրքում թարգմանիչը նշում է. «Այս աշխատությունում Աքչամը, որին Նյու Յորքում անվանել են «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս», ներկայացնում է Նաիմ էֆենդու հուշերում տեղ գտած հեռագրերը մինչև ամենափոքր մանրամասնությունը և դրանք համեմատում է օսմանյան արխիվներից ստացված հազարավոր փաստաթղթերի հետ (կոդավորման մեթոդներ, Հալեպի նահանգապետի ստորագրություններ, հեռագրերի ամսաթվեր, նշված անձինք և իրադարձություններ)»: 2016 թվականին թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2018-ի փետրվարին, 2019-ի ապրիլին հրատարակվել է նաև հայերեն: «Սպանության հրամաններ» գիրքը թարգմանվել և լույս է ընծայվել նաև ֆրանսերեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում