Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթին և ասաց. «Ի՞նչ նկատի ունեիք, արդյոք պատրաստվո՞ւմ եք վառել նրանց մեքենաները»:
«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի: Ժամանակին եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում մարդ ծեծողներ, և այդ մարդիկ երբեք նրանց հետ այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, թե դրանց ինչ կհաջորդեր: Ես ուրախ եմ, որ այսօր վարչապետի ու կառավարության հասցեին այդպիսի խոսակցություններ տեղի են ունենում: Երբ ես այն ժամանակ այդ թեմայով խոսում էի, այսօրվա շատ ընդդիմադիրներ սփրթնում էին նստած տեղները. ես ուրախ եմ, որ նրանք վերագտել են իրենց վստահությունը»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































