Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության՝ 1 մլն դրամ և դրանից ավելի արժողությամբ նվիրատվությունները պետք է հաստատի համայնքի ավագանին:
«Մենք իրավունք չունենք սահմանափակելու նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը: Մենք պետք է մտածենք այլ բանի մասին՝ որ ստացված ինչ-որ բանը չօգտագործվի այլ նպատակներով»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































