Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ներկայացնելով լրացումը, նշեց. «Համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալու նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքել նվիրատվության պայմանագիրը. 1 մլն դրամ և դրանից ավելի արժողությամբ բոլոր նվիրատվությունները կհաստատի համայնքի ավագանին»:
Նրա խոսքով՝ այս օրինագծի նպատակն է մեծացնել ավագանու լիազորությունները. «2018-ին Երևանի քաղաքապետարանի և գործարարների միջև կնքված գործարքների մասին տեղյակ չի եղել ավագանին: Ավագանու որոշմամբ անցնելու դեպքում դա նաև կունենար կանխարգելիչ բնույթ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































