Covid-2019 նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում 16-ի է հասել, հաղորդում է Reuters-ը։
Վարակի երկու նոր դեպք է գրանցվել Բավարիայում Webasto ընկերության աշխատակիցների շրջանում։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: