Մեղադրող կողմը դեմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական կողմի միջնորդություններին՝ նշելով, որ դրանք ենթակա են մերժման։ Դատախազ Բաղդասարյանը, հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, նշեց, որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի պարագայում գործ չունենք նոր հանցագործության հետ, այլ՝ նոր դրույթի, այսինքն՝ սահմանվել է մի արարք, որը նախկինում սահմանված եղել է։
Ինչ վերաբերում է «Յոթի» գործին և նույն նորմի՝ տարբեր կերպ մեկնաբանման մասին պաշտպանների հայտարարությանը՝ դատախազը նշեց, որ թեեւ դատախազությունը միասնական համակարգ է, դա դեռ չի զրկում դատախազներին իրավական նորմը յուրովի մեկնաբանելու հնարավորությունից։