Սիրիական քաղաքների՝ Հալեպի եւ Դամասկոսի միջեւ ընկած ռազմավարական մայրուղին 2012 թվականից հետո առաջին անգամ ամբողջովին գտնվում է նախագահական ուժերի հսկողության տակ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Խոսքը М5 առանցքային մայրուղու մասինէ, որն անցնում է ամբողջ Սիրիայի միջով: Այն Հալեպը միացնում է Դամասկոսին եւ սիրիական այլ քաղաքներին, իսկ հարավում այն հասնում է Հորդանին սահմանակից Դերաա նահանգին: Մայրուղին զինվորականներին թույլ է տալիս արագորեն տեղափոխել տեխնիկան եւ ժամանակին հասցնել մատակարարումները:
Իշխանական ուժերը մայրուղին վերահսկողության տակ են վերցրել նրանից հետո, երբ կարողացել են իրենց հսկողության տակ առնել Իդլիբում գտնվող Սարակիբ քաղաքը, որի միջով է անցնում մայրուղին: Այս բնակավայրի միջով է անցնում եւս մեկ այլ կարեւոր մայրուղի, որը Հալեպը միացնում է Լաթակիային: Այժմ այդ մայրուղու կեսը գտնվում է զինյալների հսկողության տակ: