Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի անհավանական ցուցանիշը. Հայ ֆուտբոլիստն ունի 4 ամիս ժամանակ…

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Բոլոնիայի» դեմ մրցավեճում դառնալով գոլի հեղինակ՝ Հենրիխ Մխիթարյանը կրկին ապացուցեց, որ շարունակում է լինել իր թիմի առանցքային ֆիգուրներից մեկը։ Սա Հայաստանի ազգային հավաքականի ավագի 4-րդ գոլն էր իտալական թիմի կազմում։

Վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Մխիթարյանը աճուկի լուրջ վնասվածք ստացավ, որի ապաքինման համար պահանջվեց 2 ամսից ավելի։ Մխիթարյանն այդ ընթացքում չկարողացավ օգնել Հայաստանի ազգային հավաքականին, որը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի վերջնամասում ունենալով հնարավորություն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու՝ այնուամենայնիվ ձախողվեց։ Շատերը մեր ազգային թիմի անհաջողությունը կապում են հենց Մխիթարյանի բացակայության հետ։

Շարք վերադառնալով՝ նա գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 14-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում՝ կրկին ապացուցելով, որ մեծ պրոֆեսիոնալ է։ Հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ նաև 16-րդ տուրի «Սպալի» հետ խաղում, և թվում էր, թե Հայաստանի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի միջնամասում երկրորդ շունչն է հավաքում, բայց… Հունվարի սկզբին «Տորինոյի» դեմ խաղում նա կրկին վնասվածք ստացավ և բաց թողեց «Ռոմայի» համար խիստ կարևոր «Յուվենտուսի» դեմ առաջնության և գավաթային հանդիպումները, ինչպես նաև հռոմեական դերբին։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հույս էր հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել հռոմեական դերբիին, բայց հայ ֆուտբոլիստն այդ հանդիպմանը հայտավորված չէր։

Ինչևէ, շարք վերադառնալուն պես հենց առաջին մրցավեճում Մխիթարյանը կրկին գոլ խփեց։ Սա կարելի է ինչ-որ տեղ նաև անհավանական ցուցանիշ համարել մի քանի տեսանկյուններից։ Տևական ժամանակ չխաղալով՝ ֆուտբոլիստները մարզավիճակի և ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված խնդիրներ են ունենում։ Սովորաբար զգացնել է տալիս նաև խաղային պրակտիկայի պակասը։ Մարզիչները վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներին սովորաբար փոխարինման են դուրս բերում։

Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ խաղաց հանդիպման առաջին րոպեից, խաղաց ենթահարձակվողի դիրքում, որտեղ նրան հաճախ չենք տեսնում։ Ավելին, ցույց տալով, որ ֆիզպատրաստության հետ կապված որևէ խնդիր չունի, մեր ֆուտբոլիստը խաղավարտից 18 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ։ Սա խոսում է նաև այն այն մասին, որ Մխիթարյանը շարունակում է մեծ մոտիվացիայով խաղալ։ Կցանկանա՞ արդյոք «Ռոման» մրցաշրջանի ավարտին պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ։ Ինչ խոսք, նախընտրելի կլինի, որ Մխիթարյանը շարունակի ելույթները «Ռոմայում» և վերջնականապես հաղթահարի մարտահրավերը։ Այս պահին նրա վերադարձը «Արսենալ» քիչ հավանական է թվում։

Վերջին օրերին շատ էր խոսվում այն մասին, որ «Ռոման» ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալին»` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար: Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռոմայի» նախկին՝ 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալի» համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո:

«Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագի խաղին անդրադարձել է իտալական հեղինակավոր La Gazzetta Sportiva-ն. «4 գոլ՝ 10 խաղում: Այն, որ Մխիթարյանը մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, կասկածից վեր է: Այս առումով հայ ֆուտբոլիստը նման է իր փորձառու թիմակցին՝ Խավիեր Պաստորեին: Երկուսն էլ մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստներ են: Ի տարբերություն Մխիթարյանի, սակայն, Պաստորեն կարող է հանգիստ լինել, քանզի պայմանագիր ունի «Ռոմայի» հետ մինչև 2023 թվականը, իսկ Մխիթարյանը ապացուցելու շատ բան ունի. ոչ միայն գոլեր են պետք, այլև ավելին: Մխիթարյանը պետք է ֆիզիկապես ավելի լավ հանդես գա և բարձրացնի օգտակար գործողության գործակիցը: Պետք է ամբողջ խաղը անցկացնի բարձր նոտայի վրա, այլ ոչ թե դա անի դրվագներով: Հայ ֆուտբոլիստը 4 ամիս ժամանակ ունի հռոմեական թիմի ղեկավարությանը ավելին ցույց տալու և համոզելու, որ ձեռք բերեն իր տրանսֆերային իրավունքները «Արսենալից»»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ վարձակալության հիմունքներով։ Մեր ֆուտբոլիստը իտալական թիմի կազմում նորամուտը նշել էր Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուլոյի» դեմ մրցավեճում։ Այս խաղում տպավորությունն այնպիսին էր, որ հայ ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Հռոմի թիմում և 5 մատի պես գիտի խաղային բոլոր նյուանսները: Շատերն արդեն իսկ պնդում էին, որ «Ռոման» Մխիթարյանի թիմն է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում: Բնական է, որ մեկ խաղով դժվար էր նման համոզմունքի գալը, բայց այն, որ Մխիթարյանը «Ռոմայում» շատ ավելի ազատ և անկաշկանդ ֆուտբոլ ցուցադրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում, արդեն իսկ փաստ է: Ավելի ստույգ՝ լավատեղյակ լինելով Մխիթարյանի որակներին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրա առաջ դրսևորվելու լայն հորիզոն է բացել:

Անցյալ տարի «Ռոմայի» երկրպագուները սոցիալական ցանցերում պահանջում էին, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում