Մեծ Բրիտանիայում մոլեգնում է Կիարա հզոր փոթորիկը, որի պատճառով մի շարք շրջաններում խափանվել է կյանքի բնականոն ընթացքը։ Հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, որոշ շրջաններում հեղեղներ են, փակված են փողոցները, չեղարկվել են ավիաչվերթները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ օդերևութաբանների՝ քամու արագությունը որոշ շրջաններում հասնում է 150 կմ/ժ արագության։ Երկրի որոշ շրջաններում լուրջ հեղեղումների վտանգ կա։
Քամուց արմատախիլ եղած ծառերն ընկնում են տների և մեքենաների վրա: Երկաթուղային ընկերությունները հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ ճամփորդություններից: Շատ կամուրջներ փակ են բեռնատարների համար։
Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում նաև ձյուն է սպասվում, որը կարող է սրել իրավիճակը:
Վատ եղանակը ստիպել է Մեծ Բրիտանիայի 93-ամյա Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, որը գտնվում է Նորֆոլկի իր ձմեռային նստավայրում, հրաժարվել կիրակնօրյա եկեղեցական ծառայությանը մասնակցելուց:
Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում նույնպես ուժեղ քամիներ և տեղատարափ անձրևներ են սպասվում։
It's getting windy. A lucky escape for this lorry driver on the #A20 heading for Dover, he was helped out by our traffic officers. If you must travel, plan ahead, watch for fallen trees, flying cones or debris, and drive safely. Be careful out there folks #StormCiara pic.twitter.com/8U7jTWCWla
— Highways England (@HighwaysEngland) February 9, 2020