Կրասնոյարսկի շրջանային դատարանը արդարացնող վճիռ է կայացրել 23-ամյա Ալեքսանդր Ռադցևի նկատմամբ, որը մեղադրվում էր իր 90-ամյա տատիկի սպանության մեջ: Այս մասին ասված է դատարանի կայքում:
Ըստ քննիչների՝ 2018-ի ապրիլի 17-ին ամբաստանյալը սպանել է իր տատին, որը գտնվում էր անօգնական վիճակում:
Այդ քայլով նա փորձել է վերջ տալ նրա տառապանքին, ինչպես նաև օգնել նրան խնամող բարեկամուհուն:
Ատենակալները միաձայն որոշել են, որ 90-ամյա կինը սպանվել է, սակայն Ռադցևի ներգրավվածության մասին կարծիքները բաժանվել են: Ութից երեքը կարծում էին, որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է, հինգը այն կարծիքին էին, որ ապացուցված չեն: Ռադցևը կալանքից ազատվել է դատարանի դահլիճում: