Առևտրի կենտրոն է եկել 20 հոգու գնդակահարած և ևս 16-ին պատանդ պահող զինվորականի մայրը: Նա փորձում է համոզել որդուն հանձնվել ոստիկանությանը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրեն ավագ սերժանտ Չակրափհան Թոմմի մայրը համարող կնոջը «Տերմինալ 21» առևտրի կենտրոն են բերել իրավապահները կասկածյալի ինքնությունը պարզելուց անմիջապես հետո։
Հրաձիգի զինակիցը հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչու է ընկերը դիմել այդ քայլին, քանի որ միշտ «հանգիստ, քաղաքավարի ծառայող» էր: