Թաիլանդի Նաքհոն Ռաթչասիմա քաղաքում զինվորականը կրակ է բացել տեղացիների վրա՝ սպանելով առնվազն 12 մարդու: Այդ մասին հայտնում է Thai Rath-ը:
Նշվում է, որ զինծառայողը առևանգել է ռազմական ամենագնացը և վարել քաղաքում՝ պարբերաբար հրացանից կրակելով մարդկանց և շենքերի ուղղությամբ:
Հարձակվողը որպես իր վերջնական նպատակակետ ընտրել է առևտրի կենտրոնը, որտեղ նա կրակ է բացել այցելուների վրա, ինչից հետո փախել է:
Ոստիկանությունն այժմ փնտրում է նրան: