Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Ցավում եմ, որ այդպիսի ողբերգական էջը դարձել է քաղաքական առուծախի առարկա. Կնեսետն այն մարմինը չէ, որ հաստատի՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ

Հունվարի վերջին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը։ Արմեն Սարգսյանի այցից հետո իսրայելական մամուլում բուռն կերպով սկսել էր արծարծվել Հայոց ցեղասպանության թեման։ Ադրբեջանում ևս անդրադարձել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի իսրայելյան այցին և այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը։

Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լև Սպիվակը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում միանգամայն հավանական է համարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Որպես հիմնավորում նա նշել է Իսրայելի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների չափազանց թույլ վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստվում է Իսրայելում դեսպանատուն բացել։ Նրա կարծիքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի անդրադառնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, քանի որ վերջինս Իսրայելի ամենախոշոր ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև զենքի առքուվաճառքի խոշորագույն պայմանագրեր են կնքվել։

Իսրայելցի հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմայի արծարծմանը՝ նշեց. «Ես իսկապես ցավում եմ, որ պատմության այդպիսի կարևոր և ողբերգական էջը դարձել է քաղաքական առուծախի առարկա, կարճաժամկետ քննարկման թեմա։ 1915 թվականի հայերի մասսայական սպանությունները աքսիոմատիկ ու պատմական փաստ են, բայց Հայաստանի որդեգրած քաղաքականությունն այս հարցում ՝ Ցեղասպանության հարցը հավերժացնելը, ինձ սխալ է թվում»։

Ավիգդոր Էսկինը նաև հավելեց. «Եթե մենք խոսում ենք Իսրայելի մասին, ապա հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանությունը աշխարհին հայտնի է չորս հրեաների շնորհիվ՝ Մորգենթաու, Մանդելշտամ, Վերֆել, Լեմկին։ Իսկ ահա Կնեսետը գոյություն չունի, որպեսզի ապացուցի այս կամ այն իրադարձության պատմական ճշմարտացիությունը։ Ցեղասպանության հիշատակի լոբբին Կնեսետի կամ որևէ այլ խորհրդարանի միջոցով ես սխալ քաղաքականություն եմ համարում։ Հայաստանի խորհրդարանը երբեք չի քվեարկել ու չի էլ քվեարկի Հոլոքոստի համար։ Եվ շատ էլ ճիշտ կանի։ Խորհրդարանը պատմական իրադարձությունների քննարկման հարթակ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ավիգդոր Էսկինի դիտարկմամբ՝ դրա փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է Թուրքիայի դեմ ուղիղ հայցեր ներկայացնի. «Խոսքն այստեղ կոնկրետ քայլերի մասին է՝ ունեցվածքի ինչ-որ մասի վերադարձի պահանջով, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման հարցով։ Բայց հենց դա մենք չենք տեսնում»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Իսրայելում կարելի է Ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրել Իսրայելի կառավարության մասնակցությամբ. «Ես կողջունեմ Երուսաղեմում այդ թեմայով գիտաժողովների անցկացումը։ Շատ կարևոր եմ համարում, որ կրթական ծրագրերում մտցվի Կոմիտասի երաժշտությունը՝ Ցեղասպանության իր ճիչով։ Հիմա աշխարհի տարբեր երկրներում սկսվում է հայկական ու իսրայելական երաժշտության, Հայաստանի օպերային մեներգչուհի, Կոմիտասի լավագույն կատարող Վարսենիկ Ավագյանի համերգների շարքը։ Սրան կարելի է հավելել բարձրագույն կրթական հաստատություններում այդ ողբերգության ուսումնասիրության ընդլայնումը»։

Իսկ ահա Կնեսետի կողմից դրա ճանաչումը, մեր զրուցակցի կարծիքով, ճիշտ չէ: «Տպավորություն է, թե ինչ-որ խնդրահարույց հարցի մասին Կնեսետը պետք է խոսք ասի։ Այդպես պատմական ճշմարտությունը կասկածի տակ է դրվում և ոչ՝ հաստատվում։ Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն ակտիվիստի հայտարարությանը, ապա դա մանր քաղաքականության օրինակ է այնտեղ, որտեղ պետք է գլուխը կախ լուռ կանգնել»,- եզրափակեց Ավիգդոր Էսկինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում