Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Մենք ոչ իրավունք ունենք, ոչ էլ պատրաստվում ենք բաց թողնել այս պատմական հնարավորությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ երկար տարիներ մեզ թալանել և ունեզրկել են. «Թալանչի տեսակը վերափոխվելու փոխարեն՝ այս ընթացքում իրար գլխի են հավաքվել ու փորձ են անում պահպանել իրենց վերացող տեսակը նորից նույն գործիքակազմով»:
Անդրադառնալով քննարկվող նախագծին՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց. «Չի կարող այդ խաբեբաների վառ ներկայացուցիչը, ով մնացյալի հետ հավասարապես և գուցե ավելի գողացել է ժողովրդից իշխանությունը, նոր Հայաստանում զբաղեցնել առանցքային պաշտոն: ՍԴ այսօրվա նախագահը լծված է իրենց տեսակի պահպանման գործին»:
Պատգամավորի խոսքով՝ հանրաքվեն գողացված իշխանությունը ժողովրդին ամբողջապես վերադարձնելու ճանապարհն է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































