Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

«Ամենաբարձրաստիճան» ձերբակալությունը. նոր կոռուպցիոն սկանդալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուշ երեկոյան գրել է. «Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք՝ կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»:

Փաշինյանը թերևս չի սխալվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նախարարական կարգավիճակ ունի և երեկ ձերբակալվել է պաշտոնավարման ռեժիմում՝ հենց իր աշխատասենյակում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ՝ միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ»,- ասված է ԱԱԾ տարածած տեքստում։

Ուշագրավ է, որ Վերմիշյանն ընդունել է մեղադրանքը։

Նման դեպքերում հանցագործությունը կարելի է նույնիսկ բացահայտված համարել, սակայն հարցերի պակաս չկա։

Իհարկե, դրական է, որ հակակոռուպցիոն պայքարը տարածվում է ոչ միայն նախկինների, այլ նաև ներկաների վրա։ Մյուս կողմից՝ ցավալի է, որ հեղափոխության հաղթանակով Հայաստանում վերացված չեն կոռուպցիայի դրսևորումները, համենայնդեպս՝ ՎՊ նախագահի դրվագով ընթանում է դատավարություն, ունենք երկու կալանավորված փոխնախարար, նրանց շարքերը երեկ համալրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Այս փաստերը խոսում են այն մասին, որ հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումների ընթացքը խիստ դանդաղ է, և, ըստ էության, ինստիտուցիոնալ հիմքեր չեն ստեղծվել կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու համար։ Մյուս կողմից՝ կադրային քաղաքականությունը մնում է գործող իշխանության «աքիլեսյան գարշապարը»։

«Օրինակելի կադր» համարվող, մասնագիտությամբ ճարտարապետ, 55-ամյա Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, նա մինչ այդ Երևանի քաղաքապետի խորհրդականն է եղել, նախկինում էլ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում։ Վերմիշյանը մի առիթով հայտարարել է՝ տարբեր ժամանակներում 5 միլիոնից ավելի շինություններ է կառուցել։

Ըստ Media.am-ի՝ նրա կենսագրությանը վերաբերող հրապարակման՝ Վերմիշյանն ինքն իրեն ոչ հավաստի ձեռքբերումներ է վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։ Նա, ըստ լրագրողական հետաքննության, Օրյոլում նախաձեռնել էր քաղաքի ամենահին փողոցներից մեկի վերակառուցման նախագիծը։ Այն նախատեսում էր պատմական սալիկահատակի ապամոնտաժում, ինչի դեմ բողոքի ակցիաներ են եղել, արդյունքում հին սալահատիկը որոշել են պահպանել, վերակառուցումն իրականացվել է անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան՝ հարուցելով քննադատության ալիք, Վերմիշյանը հրաժարական է տվել։

Հոկտեմբերին հրաժարական տված Կադաստրի կոմիտեն ղեկավարող Սարհատ Պետրոսյանը նույնպես խոսել էր Վերմիշյանի կոռուպցիոն հակումների մասին։

Փաստորեն՝ Վերմիշյանի կենսագրությունն այնքան էլ «օրինակելի» չէ, ու եթե Փաշինյանի թիմն ավելի ուշադիր լիներ, ձերբակալված պաշտոնյան «հեղափոխական» չէր դառնա՝ դրանից բխող հետևանքներով։ Չնայած իշխանությունը հիմա լեգիտիմ հնարավորություն է ստացել՝ պնդելու, որ չի խնայում նույնիսկ յուրայիններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում