ԱԺ-ն պաշտոնապես հաստատում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է օտարերկրյա դեսպանների հետ։
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը»,-հայտնում են ԱԺ-ից:
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն է, որով նախատեսվում է շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացություն ստանալու համար ՍԴ ուղարկելու պարտադիր պահանջը եւ այսօր «Իմ քայլը » խմբակցության 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը , որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ իշխանափոխությունը։










































