Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը պետք է որ բացառի քաղաքական աջակցությամբ ընտրությունների անցկացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, մարտի 23-ին ԵՊՀ ռեկտորի ընտրություններին Դուք նույնպես մասնակցելու հայտ եք ներկայացրել։ Ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում։

– Ռեկտորի ընտրություններին մասնակցելը հնարավոր եմ համարում, ինչն առավելապես կախված է բարեփոխումների՝ համալսարանական օրակարգի իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունից և մի շարք այլ հանգամանքներից։

– Ընտրությանը, ըստ ամենայնի, կմասնակցի նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Համարո՞ւմ եք Ձեզ մրցակից։

– Գտնում եմ, որ պետք է առաջնորդվել «հանուն» գործելու տրամաբանությամբ, և անձերի մրցակցության մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Ընդ որում, ես ԵՊՀ ռեկտորի ընտրության վերաիմաստավորման անհրաժեշտություն եմ տեսնում, քանի որ վերջապես Հոգաբարձուների խորհրդում պետք է տեղի ունենա ոչ միայն անձի, այլև բուհի հնգամյա զարգացման ծրագրի և ռազմավարության ընտրություն, ինչն իր հերթին ենթադրում է ծրագրի կենսագործմանն ուղղված լուրջ թիմային առաջարկ։ Այս առումով պետք է կարևորել ինչպես ռեկտորի թեկնածուի որակների, այնպես էլ ներկայացված ծրագրի և թիմի կենսունակության, արդյունավետ գործելու հանգամանքները։

– Իշխանությունն այս պահին հայտարարում է, որ չունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն։ Հնարավո՞ր է իշխանության աջակցությունն ունենաք ընտրություններին, թե՞ բացառում եք։

– Արժևորելով համալսարանի դերը և նշանակությունը մեր երկրի հասարակական կյանքում, չպետք է մոռանալ, որ ռեկտորի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն։ Այս պահին հայտարարված և տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը պետք է որ բացառի քաղաքական աջակցությամբ ընտրությունների անցկացումը։ Կարելի է ասել, որ պատմական շանս է ընձեռվել վերջապես բուհերի ապաքաղաքականացման և ինքնավարության կայացման համար։ Բաց մրցույթի գաղափարը հենց դրան է միտված։

– Ձեր անունը կապում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի հետ, ասում, որ դուք մտերիմներ եք և նրանց ցանկալի թեկնածուն։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

– Ովքեր են կապում… ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի հետ ունեմ աշխատանքային այնպիսի հարաբերություններ, ինչպիսին են իմ մյուս համալսարանական գործընկերների հետ հարաբերությունները։

– Հովհաննիսյան, այն, որ իշխանությունը չունի նախընտրած թեկնածու, ըստ Ձեզ, սա լա՞վ է, թե՞ վատ, շանսերն ավելի մե՞ծ են այս դեպքում։

– Ես հարցին այլ կերպ կմոտենայի։ Ավելի շուտ՝ դա շանս է հենց բուհական ինքնակառավարման, ակադեմիական ազատության սահմանադրական մոդելի կայացման և կենսագործման համար։ Երկրի քաղաքական իշխանությունն այս ամենի համար միայն անհրաժեշտ և բավարար պայմաններ պետք է ապահովի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում