Ահաբեկիչները անօդաչուներից հրթիռներ են արձակել Սիրիայի նավթագազային արդյունաբերության չորս օբյեկտների վրա՝ երեքշաբթի հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը:
Հրթիռակոծության են ենթարկվել գազի գործարանը Էբլա քաղաքում և Հոմս նահանգում գտնվող վերամշակման գործարանը, հարվածները հանգեցրել են հրդեհների և ավերածությունների: Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի Գանեմը, որի խոսքը մեջբերել է գործակալությունը, հավաստիացրել է, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ և քաղաքացիական պաշտպանության բրիգադները, որոնք զսպել են հրդեհի տարածումը և մարել են այն:
Ալի Գանեմը հավելել է, որ տեխնիկական մասնագետները սկսել են գնահատել վնասները, ինչպես նաև մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ: Նրա խոսքով՝ չնայած որոշ հաստատություններ մասնակի դադարեցրել են իրենց աշխատանքը, միջադեպը լուրջ ազդեցություն չի ունենա ներքին շուկայի վրա: