ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«ԿՀՎ-ի՝ Ամիր Ռահիմփուր անունով լրտեսներից մեկը դատապարտվել է մահապատժի: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ դատավճիռը,- Հոսեյն Իսմայիլիի խոսքը մեջբերում է «Թասնիմ» գործակալությունը:-Նա փորձում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղակատվություն փոխանցել ԱՄՆ-ի հետախուզությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ: Ավելի ուշ գտնվել է տարեց կնոջ մարմին: Արտակարգ պատահարի փաստով կատարվում է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: