Թուրքիայի Ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ 14,5 կմ երկարությամբ «Ziganan» երկկողմանի թունելի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Այն իր ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնելու Եվրոպայում և երկրորդը՝ ամբողջ աշխարհում։
Պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվող թունելը կապելու է Սև ծովի արևելյան ափը Մերձավոր Արևելքին, Կովկասին և Իրանին:
Նախարարի խոսքով, թունելը պետք է բարելավի Տրապիզոն-Գյումուշհանե-Էրզրում հատվածի երթևեկությունը և, շրջանցելով քաղաքային երթևեկությունը, բեռնաթափել այն։