ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և պատասխանել նախաքննական մարմնի հարցերին: Այդ առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում նա Հայաստանի բոլոր իրավաբաններին, վարչապետին և դեսպաններին հրավիրում է հրապարակավ ապացուցել իր մեղադրանքը, գոնե մեկ դրվագով։
Գևորգ Կոստանյանը նշում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական, առարկայական հիմքից։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումներն այդ առնչությամբ․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ նախաքննական մարմինը նման կանոնակարգ չունի, ինչը որ Կոստանյանը ցանկանում է։ Եթե նա մտահոգ է քննության օբյեկտիվության հետ կապված, ապա կարող է փաստաբանների հետ գնալ՝ ինչպես մյուսները։ Բայց խնդիրը միայն դրա մեջ չէ։ Ես կարծում եմ՝ եթե նա գտնում է, որ սուբյեկտիվ է, ապա նա կարող է առաջարկել, որպեսզի բոլոր հարցաքննություններն ընթանան տեսանկարահանումով, և չեմ կարծում, որ որևիցե մեկը արգելք կհանդիսանա դրան։
Ես իրոք չեմ հասկանում, թե այս իրականության պայմաններում ինչից է անհանգստացած Գևորգ Կոստանյանը։ Շատ թափանցիկ ամեն ինչ տեղի է ունենում․ այնպես չի, որ այսօր կարելի է ինչ-որ մեկի գլխին սարքել, առանց տակն ապացույցներ ունենալու, որովհետև հասարակությունը շատ հետամուտ է լինում այս հարցերին։ Երևի թե Կոստանյանն այն միակ անձանցից է, որի ուղղությամբ հասարակությունը սլաք չի ուղղել։ Այլ բան է, որ նա լինելով սկզբում զիվորական դատախազ, ապա գլխավոր դատախազ, պետք է միջոցներ ձեռնարկեր ենթադրվող խախտումների կապակցությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































