Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Վտանգավոր նախաձեռնություն՝ ԵՏՄ-ում. ի՞նչ է ակնարկում Տիգրան Սարգսյանը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանը։

«Ես կառանձնացնեի մի քանի սկզբունքային հարցեր, որոնք այսօր քննարկել ենք. նախ՝ այն հարցերը, որոնցում հնարավոր է հրաժարվել վետոյի իրավունքից և փոխանցել վերազգային գործառույթները վերազգային մարմնին՝ Կոլեգիային»,- լրագրողներին ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով, որը նախօրեին ընթացել է Ալմաթիում:

Նրա խոսքով՝ սա կարևոր բանավիճային հարց է: «Որովհետև եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա այն թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ուզում ենք խորացնել մեր միությունը, դա ակնհայտ է, և բոլորը համաձայն են սրա հետ, ապա կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել վերազգային մարմիններին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

«Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մենք կկարողանանք համաձայնության գալ այս հարցի շուրջ»,- եզրափակել է նա:

Կասկած չկա, որ այն, ինչի մասին ակնարկում է Տիգրան Սարգսյանը, շուտով իրականություն է դառնալու, համենայնդեպս՝ ԵՏՄ պաշտոնյայի հայտարարության ինքնավստահությունը հուշում է, որ այս հարցում սկզբունքային որոշում Մոսկվայում կայացվել է։ ԵՏՄ ջատագովները հանգիստ կարող են վկայակոչել ԵՄ-ի օրինակը, որտեղ նման նախադեպեր կան, սակայն նման մոտեցումը կլինի խիստ ֆորմալիստական, որն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ։

ԵՄ-ն դեմոկրատական երկրների միություն է, որտեղ պետությունները միավորվում են ընդհանուր արժեքների շուրջ, ի վերջո՝ սկզբունքային է, որ քաղաքական այս ալյանս չեն բերում անդամների շանտաժի կամ հարկադրանքի միջոցով։ ԵՏՄ-ում տրամագծորեն այլ իրավիճակ է։ Սա ոչ թե պետությունների իրավահավասար դաշինք է, այլ ըստ էության Մոսկվայի կայսերական նախագիծ, որի միջոցով ռուսական կայսրությունը փորձում է իր օրակարգը թելադրել հետխորհրդային մի քանի պետությունների։ Ընդ որում՝ ԵՏՄ-ն իր որոշ անդամների, օրինակ՝ Հայաստանին «կլանել» է՝ կոշտ միջամտությամբ ստիպելով հրաժարվել ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունից։

Մյուս կողմից՝ ԵՏՄ-ն ըստ էության ավտորիտար առաջնորդների փակ ակումբ է, որտեղ՝ հատկապես հեղափոխությունից հետո, Հայաստանի կարգի դեմոկրատական երկիրը հայտնվել է «խորթ երեխայի» կարգավիճակում։

Նման իրավիճակներում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ ենթադրում է Մոսկվայի ազդեցության մեծացում, մանավանդ, որ Կոլեգիա կոչվածն ըստ էության ռուսական իշխանության կցորդն է և կուրորեն հետևում է այն ցուցումներին, որոնք ստացվում են Կրեմլից՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի ներկայացուցիչն է Կոլեգիայի նախագահը։

Իհարկե, Տիգրան Սարգսյանը չի մանրամասնում, թե ազգային կառավարությունների վետոյի իրավունքը որ հարցերում է սահմանափակվելու, սակայն կարևորը նախադեպն է. այսօր ազգային կառավարություններն իրենց ինքնիշխանությունը կարող են սահմանափակել տնտեսական հարցերում, վաղը դա կտարածվի նաև քաղաքական հարցերի վրա։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում՝ ի դեմս Բելառուսի ու Ղազախստանի, շատ ուժեղ է ադրբեջանական լոբբին, ապա ԵՏՄ-ում հասունացող նախաձեռնությունը խիստ վտանգավոր է Հայաստանի համար։

Կարծում եմ՝ սրանք ուժեղ փաստարկներ են, որպեսզի պաշտոնական Երևանը սկզբունքորեն մերժի ԵՏՄ-ում «ինտեգրացիայի խորացումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում