Անհայտ կինը դանակով հարձակվել է անցորդների վրա բելգիական Գենտ քաղաքի կենտրոնում: Այդ մասին հաղորդում է Het Laatste Niews-ը՝ Արևմտյան Ֆլանդրիայի ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ հարձակվողը մեկ մարդու վիրավորել է որովայնի, իսկ երկրորդին՝ ձեռքի հատվածում: Հարձակումն իրականացրած կինը վիրավորվել է թևից՝ ոստիկանության պարեկի կողմից: Նրան ձերբակալել են: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան: