Տանզանիայի հյուսիսում եկեղեցում ժամերգության ժամանակ հրմշտոցը հանգեցրել է 20 մարդու մահվան, ևս 16-ը տուժել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Զոհերի թիվը վերջնականապես պարզ չէ՝ այն կարող է աճել: Մահացածներից առնվազն 5-ը եղել են երեխաներ:
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամերգության ժամանակ, որն անցկացվել է Կիլիմանջարո լեռան կողքը գտնվող Մոշա քաղաքի մարզադաշտում: Ժամերգությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ: Հրմշտոցը սկսվել է, երբ հավատացյալները փորձել են անցնել քահանա Բոնիֆասե Մվամպոսայի (Boniface Mwamposa) մոտ՝ օծվելու համար օրհնված յուղով: