Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Լարված վիճակ Արմավիր-Երևան մայրուղու վրա․ զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է Շմայսի որդին

Արմավիր-Երևան մայրուղու վրա այսօր բողոքի դուրս եկած մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Կրքերը մեղմելու համար մահացած զինվորի բնակավայր է մեկնել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, որը Վահրամ Ավագյանի հարազատներին խոստացել է անաչառ քննություն՝ ասելով, որ տեղի ունեցածն ինքանսպանություն չէ։ Ի դեպ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հանրային ճնշման արդյունքում քննությունն այս պահին կանգ է առել սապնության վարկածի վրա, կան երեք ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Վահրամ Ավագյանի ծառայակիցներից մեկը՝ տխրահռչակ Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին։

Կոնկրետ դեպքով հարազատների, գյուղի հասարակության ընդվզումը գուցե տվեց իր արդյունքերը, ու բոլորս կոնկրետ տեղեկատվություն ստացանք կատարվածի մասին, սակայն խնդիրն ավելի խորքային է։

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, և դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:

Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:

Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Հոինվարի 30-ի դեպքը փաստորեն երրորդն է հունվար ամսին։

Սա իրապես աղետ է, որը փաստում է նաև, որ բանակում իրավիճակը, մեղմ ասած, չի վերահսկվում ու այս համատեքստում իրապես տարօրինակ է, որ օրեր առաջ ՌՈ պետն արժանանում է գեներալական ուսադիրների։

Բանակում տեղի ունեցող բարեփոխումները որևէ մեկս կասկածի տակ չի դնում, սակայն ակնհայտ է, որ զինված ուժերում դարձյալ պահպանվում են հանցավոր բարքերը, ինչի հետևանքով մենք խաղաղ պայմաններում կորցնում ենք զինվորներ՝ սպանությունների կամ ինքնասպանությունների հետևանքով։ Սա իրական աղետ է, ինքնաոչնչացման ռեժիմ, որը զրոյացնում է բանակում տեղի ունեցող բոլոր բարեփոխումները։ Երևի ժամանակն է, որպեսզի բանակի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվեն իրենց պաշտոններից, ուսադիրներից։ Հակառակ պարագայում՝ այնպիսի տպավորություն է, որ ոմանք սաբոտաժ են իրականացնում երկրի իշխանության, վարչապետի դեմ։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ բացահայտվեն բանակում տեղի ուենցած բոլոր նմանտիպ հանցագործությունները, այդ թվում՝ նախկինում կատարված։ Յուրաքանչյուր չբացահայտված կամ քողարկված հանցագործություն ծնում է անպատժելիություն, նոր հանցագործություն, նոր մահ, ինչը սասանում է հասարակության հավատը պետության ու բանակի հանդեպ։ Ինքնաոչնչացման ընթացքը պետք է կասեցնել։

Լուսանկարները՝ forrights.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում