Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

ԱԱԾ-ն կարող է օժանդակել Հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքում, բայց նրան ամբողջովին վստահել պետք չէ

Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ իրեն ուղարկված  նամակը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազություն, վերջինս էլ իր հերթին՝ Ազգային անվտանգության ծառայություն՝ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քննությանը ներգրավելու համար։

Ուշագրավ է, որ այս օրերին  գլխավոր դատախազից Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրին՝  Անահիտ Բախշյանը,  ստացել է բաց նամակի պատասխանը, ինչպես նաև մեկ այլ միջնորդության պատասխանը, որով առաջարկում էր քննչական խմբի ենթակայությունը ԱԱԾ-ից հանել, տալ ՀՔԾ-ին։

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը, հունվարի կեսերին դիմել էր դատախազություն առաջարկով՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմնին տուժողի իրավահաջորդ հայտարարել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության։

Բախշյանն առաջարկում էր վերաբացված գործը հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիոնալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ, որոնց համար Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելը պատվի խնդիր է, իսկ դրանց կրկնությունը բացառելը՝ կյանքի խնդիր։

1999թ․ հոկտեմբերի 27-ին  տուժած  ՀՀ ներքին գործերի նախկին  նախարար Սուրեն Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը պայմանավորված է եղել ԱԱԾ-ի բացթողումների պատճառով, ուստի նույնիսկ ներկա իշխանությունների հատու, հստակ քաղաքական կամքի պարագայում անընդունելի է այդ գործի քննությունը վստահել նրան։

«Այն քննչական որակների, քննիչների  մասին, որ հայտարարում է Անահիտ Բախշյանը, նախկինում էլ են եղել, հիմա էլ կան։ Կան բարձր կարգի քննիչներ, բայց դրա հետ մեկտեղ նրանք չեն կարող առանց ԱԱԾ-ի որոշակի ծառայությունների, օգնության այդ գործը բացահայտել։ ԱԱԾ-ում կան իրավիճակի գնահատման հատուկ վերլուծաբաններ, որոնք վերլուծում են աշխարհաքաղաքական գործընթացները, ներքին, քաղաքական մարտահրավերները։ Հատուկ քննչական խումբը, կարծում եմ, որ պետք է գործի նրանց օգնությամբ և լինի ՀՀ գլխավոր դատախազությանը ընդդատյա։ Խումբը պետք է ստեղծվի ՀՀ վարչապետի հրամանով և ընդդատյա լինի գլխավոր դատախազին։ Ազգային անվտանգության որոշ ծառայություններ էլ պետք է անվերապահ օգնեն, օժանդակեն, քանի որ նրանք տիրապետում են ամբողջական տեղեկատվության, և առանց նրանց օգնության հնարավոր չէ այդ գործը բացահայտել»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում