Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ընկերությանը հրավիրել է մասնակցելու Սևծովյան շելֆի մշակմանը: Այս մասին Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:
Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր դաշնակիցը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին՝ Nord Stream 2-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:
Ի դեպ, հունվարի 31-ին Պոմպեոն Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի հետ ծաղիկներ է դրել Ռուսաստանի գործողությունների արդյունքում Դոնբասում զոհվածների հուշարձանին:









































