Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Ստեփանակերտը ոչ թե պաշտպանել է Մադրիդյան սկզբունքները, այլ ձայնի իրավունք նախկինում չի ունեցել. Սամվել Բաբայանը մի բան հաշվի չի առել

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով արցախցիներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը։ Հայտարարության առիթ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը Ղարաբաղյան բանակցությունների հարցում որպես ժառանգություն ստացել է ազատագրված 7 տարածքների հանձնումը։ Դիմելով Արցախի նախագահի թեկնածուներին, արցախցիներին՝ Բաբայանը նշում է. «Թե ինչպես կարելի է համաձայնել Մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբաղեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում»։

Ըստ Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը՝  հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում, նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում՝ առաջին շարքերում։

Բաբայանը նաև հավելում է. «Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչո՞ւ ձեզանից և ոչ մեկը մինչև իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչո՞ւ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ստեփանակերտի իշխանությունները ոչ թե պաշտպանել են, այլ ձայնի իրավունք նախկինում չեն ունեցել: «Կամ էլ արտահայտել են այն դիրքորոշումը, որն ասվել է  Երևանից։ Բնական է՝ քանի որ դրածո իշխանություն էր, և Երևանում էր որոշվում, թե ով պետք է լինի Ստեփանակերտում իշխանություն, նման մոտեցումը  պարզ էր։ Բայց Սամվել Բաբայանը հաշվի չի առել մի բան՝ թեկնածուներից Մասիս Մայիլյանը դեռ 2009 թվականին է իր տեսակետը հրապարակել, վերջերս դա ևս մեկ անգամ հրապարակեց. Մայիլյանը քննադատում էր Մադրիդյան սկզբունքները, իսկ  2009 թվականը այն ժամանակահատվածն էր,  երբ Մադրիդյան սկզբունքները բավականին ակտուալ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակիցը նաև նշեց. «Թեկնածուներից Արայիկ Հարությունյանն այն ժամանակ որևէ դիրքորոշում կարծես թե չէր արտահայտում կամ խոսում էր այն, ինչ  նրան ասում էին, որ խոսեր։ Երևանից որոշվում էր, թե ով պետք է լինի իշխանություն, և եթե Երևանն ինչ-որ բան որոշում էր, ապա Արցախը  դրան չէր ընդդիմանում։ Իսկ ընդհանրապես՝ չի հասել այն վճռական փուլը, երբ Արցախը պետք է ինչ-որ բան ասեր։ Այն գործընթացը, որն ընթանում էր, առանց Արցախի մասնակցության էր՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նաև Արցախն էին ներկայացնում բանակցություններում։ Արցախի իշխանությունները, որոնք դրածո էին, չէին մասնակցում գործընթացին։ Ենթադրվում է, որ եթե ամեն ինչ այնքան առարկայական լիներ, որ արդեն համաձայնագիր ստորագրվելու անհրաժեշտություն լիներ՝ փուլային կամ փաթեթային տարբերակով, ապա հավանաբար Արցախի իշխանությունները իրենց կարծիքը կարտահայտեին։ Այդ փուլին 20 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները չհասան, այդ իսկ պատճառով Արցախի կողմից կարծիք արտահայտելու անհրաժեշտություն չեղավ»։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը կարծում է, որ Սամվել Բաբայանը ճիշտ դիտարկում է արել. «Եթե կար անհանգստություն, ապա ինչո՞ւ որևէ կերպ չի արտահայտվել։ Հասկանում ենք, թե ինչու, որովհետև նրանց արտահայտած կարծիքը ոչ ոքի չէր հետաքրքրում։ Իսկ հիմա իրավիճակ է փոխվել, և ՀՀ վարչապետը փաստորեն հարցնում է այդ կարծիքը։ Խնդիրը  ոչ թե արտահայտվել կամ չարտահայտվելն է, այլ համակարգային իրավիճակը։ Այն ժամանակվա համակարգում դրա անհրաժեշտությունը չկար և, կարելի է ասել, հնարավորություն էլ չկար։ Այսօրվա իրավիճակում դա անհրաժեշտ է»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ դա փոխում է Հայաստանի բանակցային տրամաբանությունը. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի կարծիքն անհրաժեշտ է  հաշվի առնել, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, ու Արցախն առանձին սուբյեկտ է, այդ իսկ պատճառով Արցախի նախագահի թեկնածուների կարծիքը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Սա՝ արտաքին առումով, իսկ ներքին առումով՝ այն, որ Արցախում ընտրապայքար է ընթանում, ու այդ ընտրապայքարում արցախյան խնդիրը դուրս է գալիս առաջին պլան, հավանաբար շատ կարևոր զարգացում է։ Սակայն այստեղ մի կարևոր բան պետք է նկատի ունենանք՝ կարծես թե այն թեկնածուները, որոնք այս թեմայի շուրջ արտահայտվել են, բոլորն էլ մոտավորապես նույն բանն են ասել։ Ուստի ես չեմ կարծում, որ դա հասարակության մոտ շերտավորման որոշակի գործընթացների հիմք կարող է հանդիսանալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում